«Կառուցապատողների հայկական ասոցիացիա» ՀԿ-ն Էլիտ Պլազա բիզնես կենտրոնում այսօր կազմակերպել է հանրային քննարկում «Կառուցապատողների համար լրացուցիչ ֆինանսական պարտավորություններ նախատեսող Երևան քաղաքի ավագանու 27.06.2023 թ. որոշման ազդեցության գնահատումը» թեմայով.
«Այսօր՝ օգոստոսի 15-ին` 11:00-ին, «Կառուցապատողների հայկական ասոցիացիա» ՀԿ-ն Էլիտ Պլազա բիզնես կենտրոնում (հասցե՝ Մովսես Խորենացու փող., 15 շենք) կազմակերպել է հանրային քննարկում «Կառուցապատողների համար լրացուցիչ ֆինանսական պարտավորություններ նախատեսող Երևան քաղաքի ավագանու 27.06.2023 թ. որոշման ազդեցության գնահատումը» թեմայով:
Հիշեցնենք, որ ավագանու հիշատակվող որոշմամբ կառուցապատողների համար չնախատեսված լրացուցիչ ֆինանսական պարտավորություններ են սահմանվում, այդ թվում՝ APZ-ի՝ նախագծման թույլտվության (ճարտարապետահատակագծային առաջադրանք) կազմելու վճարի և այլ վճարների գծով:
Հանրային քննարկմանը մասնացելու հրավեր է ուղարկվել քաղաքային իշխանություններին, ԱԺ-ի, Կառավարության գործընկերներին: Մասնակցելու են Ասոցիացիայի անդամ կառուցապատողները, ոլորտի շահագրգիռ ներկայացուցիչներ»: