Վիճաբանության ժամանակ 35-ամյա կինը դանակահարել է 45-ամյա ընկերոջը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օգոստոսի 12-ին՝ ժամը 21:25-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ կրծքավանդակի ձախ կեսի չթափանցող կտրած-ծակած վերքով բուժօգնության է դիմել 45-ամյա տղամարդ:

ՆԳՆ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները պարզել են՝ ժամը 20:00-ի սահմաններում 45-ամյա տղամարդը 34-ամյա ընկերուհու հետ եղել են Ջանֆիդա գյուղի վարչական տարածքի լճերի մոտ, որտեղ կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ 34-ամյա կինը դանակով հարվածներ է հասցրել 45-ամյա տղամարդուն:

Արմավիրի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում օգոստոսի 13-ի առավոտյան 34-ամյա կինը Արմավիր քաղաքի Շահումյան փողոցի սրճարանի մոտ հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է Արմավիրի բաժին, որտեղ խոստովանել է արարքը:

Նա և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Արմավիրի մարզային քննչական վարչություն:




Լրահոս