Իշխանությունը մեծ «լվացք» է նախաձեռնել` փողերի լվացք. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. Նախ ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարն աչքալուսանք տվեց, թե սեպտեմբերին մի չտեսնված աստղի համերգ են կազմակերպում, հետո կառավարության որոշման արտահոսքից տեղեկացանք, որ այդ աստղը Սնուփ Դոգ կոչվող երգիչն է, որի անունը շատերը չէին էլ լսել, եւ իշխանությունը որոշել է 23 միլիոն դոլար ծախսել 3 երաժշտական միջոցառումների վրա, մեկը` 6,2 մլն, երկրորդը` 9 մլն, երրորդը` 7,9 միլիոն դոլար:

Մեր տեղեկություններով, ամենաթանկ աստղը, որի վրա 9 միլիոն է ծախսվելու, Ջենիֆեր Լոպեսն է: Մարդիկ անմիջապես որոնումների արդյունքում պարզեցին, որ Սնուփ Դոգն այդքան չարժի, նրա կարմիր գինը մի քանի հարյուր հազար դոլարն է: Ուրեմն ինչի՞ վրա է ծախսելու ՀՀ հարկատուների 6,2 միլիոն դոլարը կառավարությունը:

Մեզ հաջողվեց պարզել, որ Սնուփ Դոգի բուն հոնորարը լինելու է 1,8 միլիոն, եւս 250 հազար դոլար կկազմեն նրա լրացուցիչ պահանջները` կեցության եւ այլ խնդիրների համար: Ինչի՞ վրա է ծախսվելու 3 միլիոն 950 հազար դոլարը: Ոչ մի համերգային միջոցառում Հայաստանում չի կարող այդքան արժենալ, ինչը նշանակում է, որ իշխանությունը մեծ «լվացք» է նախաձեռնել` փողերի լվացք:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս