Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում օգոստոսի 16-ին «Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, վթարային աշխատանքներով պայմանավորված, ս. թ. օգոստոսի 16-ին՝ ժամը 10:15-12:00-ը, կդադարեցվի Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի ջրամատակարարումը:
Օգոստոսի 16-ին վթարային ջրանջատում կլինի նաև Կոտայքի մարզում: Վթարային աշխատանքներով պայմանավորված՝ ս. թ. օգոստոսի 16-ին՝ ժամը 10:30-18:00-ը, կդադարեցվի Թեղենիք գյուղի ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: