Հայաստանում տեղի ունեցող ողբերգություններն արդեն սովորական են դարձել հայրենի իշխանությունների համար. երբ, օրինակ, սահմանային միջադեպի կամ դժբախտ պատահարի հետևանքով մեծ թվով զոհեր ենք ունենում, մեր պաշտոնյաններն անգամ չեն շտապում գոնե ցավակցական ուղերձ հղել, սգո օր հայտարարելու մասին խոսելն արդեն ավելորդ է:
Փոխարենը, երբ որևէ այլ պետությունում դժբախտ միջադեպ է լինում, որի հետ անգամ դիվանագիտական կապեր չունենք, Հայաստանի իշխանությունները մեկը մյուսին հերթ չեն տալիս ցավակցական ուղերձ հղել:
Բայց տպավորություն է, որ սեփական երկրում տեղի ունեցած կորուստները միևնույն են հայրենի իշխանությունների համար:
Օրինակ, վերջերս տեղի ունեցած ամենաթարմ դեպքը՝ օգոստոսի 14-ին Շիրակի մարզում տեղի ունեցած ողբերգական վթարը, որը 11 հոգու կյանք էր խլել, ալեկոծեց հայ հանրությանը:
Մինչդեռ իշխանության ներկայացուցչները՝ բացի Նիկոլ Փաշինյանից և նախագահ Վահագն Խաչատուրյանից, հարկ չհամարեցին անգամ ցավակցական ուղերձներ հղել:
Փոխարենը, օրինակ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լայն ժպիտով լուսանկարներ էր հրապարակում Նորվեգիայից՝ ՔՊ-ական պատգամավոր Սիսակ Գաբիելյանի հետ: ԱԺ Ալեն Սիմոնյանը երեկ այցելել էր Երևան-Գյումրի ճանապարհին տեղի ունեցած ողբերգական վթարից տուժածներից մեկին
Թերևս, սգո օր հայտարարելու մասին չարժի էլ նշել, քանի որ 2022թ-ի սեպտեմբերի 13-ին և 14-ի ադրբեջանական ագրեսիայի դեպքում, որի հետևանքով 200-ից ավել զոհեր ունեցանք, կամ, օրինակ, 2023թ-ի Ազատ գյուղում տեղի ունեցած ողբերգական հրդեհից հետո, որը 15 զինծառայողի կյանք էր խլել, նույնպես նման օր չհայտարարվեց:
Քրիստինա Մուշեղյան