Հայտնաբերվել են Յանուկովիչի «գանձարանները»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Յանուկովիչի՝ Մեժիգորիեի տներից մեկում օրերս հայտնաբերվել է ևս 3 սենյակ՝ լի թանկարժեք իրերով. հայտում են ուկրաինական ԶԼՄ-ները:

Ակտիվիստների խոսքով՝ Յանուկովիչի առանձնատան նախնական զննումների ժամանակ այդ «գանձարանները» չեն նկատել: Դրանցում հայտնաբերվել են, օրինակ, սափոր, որը, հնարավոր է, վերաբերում է տրիպոլյան մշակույթին, վիմագրեր, հին արժեքավոր առարկաներ, տիեզերագնացի ոսկեզօծ քանդակ:

Ինչպես ասել է Մեժիգորիեի պարետներից մեկը՝ Միխայիլ Նոնյակը, այդ ամենը մանրամասն կստուգվի ակտիվիստներից, թանգարանային աշխատողներից և իրավապահներից բաղկացած հանձնախմբի մասնակցությամբ:

Նրա գործընկեր Օլեգ Կոտենկոն պատմել է, որ ակտիվիստները Յանուկովիչի կալվածքում փնտրում են ստորգետնյա միջանցքներ: «Գտնում ենք բանալիներ, բայց չգիտենք, թե դրանք որ հարկաբաժնի բանալիներն են, ամենայն հավանականությամբ, դրանք ստորգետնյա միջանցք տանող դռների բանալիներն են»,-ասել է Կոտենկոն:

Հայտնաբերված իրերն ակտիվիստները  խոստանում են հանձնել թանգարաններին:




Լրահոս