Ինչպես մեր պատմության տարբեր ժամանակահատվածներում, այլնպես էլ՝ այսօր, մեր անկախությունը և ազատ ապրելու իրավունքն ապահովում ենք պայքարով: Այս մասին այսօր Եռաբլուր զինվորական պանթեոնում Վազգեն Սարգսյանի 55-ամյակի կապակցությամբ հարգանքի տուրքի արարողության ժամանակ խոստովանեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
«Անգնահատելի է Սպարապետ Վազգեն Սարգսյանի դերակատարությունը հայ ժողովրդի ազատությունն ու անկախությունն ապահովելու գործում: Նա այն անհատներից էր, որի նվիրումի, սկզբունքայնության, չափազանց մեծ պատասխանատվության շնորհիվ մենք կարողացանք պայքարի հանել մեր ազատամարտիկներին, ստեղծել «Երկրապահ կամավորականների միությունը», որի հավերժ նախագահն է հանդիսանում Վազգեն Սարգսյանը, և կադրային սպաների հետ միասին ստեղծել հայկական բանակ»,- ասաց նախարարը:
Մանրամասները՝ տեսանյությում