Դանիայում լույս կտեսնի աշխարհի ամենահաստ գիրքը, որի ծավալը 23 675 էջ է,- հայտնում է ИТАР-ТАСС: Գիրքը լույս կտեսնի Min A-kasse գործազրկության ապահովագրության կազմակերպության կողմից:Գիրքը ամբողջությամբ կարդալով` ընթերցողը կիմանա հիմնադրամների նորմերի եւ կանոնների մասին, որոնցից կատարում են աշխատանքը կորցրած դանիացիների նպաստների վճարումները:
Կես դար առաջ գործազուրկների նպաստների վճարումները կարգավորող օրենսդրությունը ուներ 421 էջ: 2000 թվականին նրա ծավալը կազմել է 17 հազար էջ, իսկ նոր հազարամյակում ավելացել է եւս 7 հազարով:Հաստափոր գրքի հրատարակիչը հույս ունի գրանցվել Գինեսի ռեկորդների գրքում: