«Չելսին» հայտարարել է «Բրայթոնի» 21-ամյա կիսապաշտպան, էկվադորցի Մոյսես Կայսեդոյի հետ պայմանագիր կնքելու մասին։ Կողմերը պայմանագիր են կնքել «8+1» սխեմայով։
Գործարքի գումարը չի հաղորդվում, սակայն, ըստ ինսայդերների, այն կազմում է 100 միլիոն ֆունտ + 15 միլիոն ֆունտ բոնսուսների տեսքով, իսկ ըստ Transfermarkt-ի՝ 116 մլն եվրո, ինչը ռեկորդ է Պրեմիեր լիգայի ակումբների համար:
«Չելսին» գերազանցել է սեփական ռեկորդը. հունվարին լոնդոնցիները 107 միլիոն ֆունտով «Բենֆիկայից» ձեռք էին բերել արգենտինացի կիսապաշտպան Էնցո Ֆերնանդեսին: