Տիկնիզյանի տեղափոխությունը «Վերդեր» ձախողման եզրին է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մոսկվայի «Լոկոմոտիվի» և Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Տիկնիզյանի տեղափոխությունը Բրեմենի «Վերդեր» ձախողման եզրին է։

90min.de-ն գրում է, որ գերմանական ակումբն այլևս չի ձեռնարկում 24-ամյա ֆուտբոլիստին ձեռք բերելու քայլեր։ Պատճառը «Լոկոմոտիվի» պահանջած տրանսֆերային գինն է։

Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ Բունդեսլիգայի ներկայացուցիչը հայ ֆուտբոլիստի տեղափոխության համար առաջարկել է 4 միլիոն եվրո, իսկ «Լոկոմոտիվը» պահանջում է 5 միլիոն։

Հիշեցնենք՝ նոր մրցաշրջանի մեկնարկում Տիկնիզյանը մոսկովյան ակումբի կազմում մասնակցել է 6 պաշտոնական խաղի ու դարձել 4 գոլի հեղինակ։ Transfermarkt-ը 2,5 միլիոն եվրո է գնահատում նրա տրանսֆերային արժեքը։




Լրահոս