Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի նախընտրական շտաբը պատրաստ է, այն արդեն մի քանի օրից լիարժեք կգործի:
ArmLur.am-ը տեղեկացավ, որ շտաբը գործելու է Տիգրան Մեծ պողոտայում:
Ինչպես մեզ փոխանցեցին շտաբից, շտաբն արդեն իսկ որոշակի գործառույթներ իրականացնում է, բայց լիարժեք կսկսի գործել քարոզարշավի մեկնարկին զուգահեռ՝ օգոստոսի 23-ից:
Ինչպես հայտնել էինք՝ Հայկ Մարությանի շտաբը ղեկավարելու է տնտեսագիտության թեկնածու, գործարար Մուշեղ Հակոբյանը, ով Մարությանի մտերիմներից է:
Քրիստինա Մուշեղյան