Արդարության ու արդարադատության պահանջով․ ՄԱԿ-ի Հայաստանի գրասենյակի առաջ բողոքի ակցիա կանցկացվի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Մենք Արցախն ենք» նախաձեռնությունը հայտարարություն է տարածել․ «Արցախում գրանցվել է սովամահության առաջին դեպքը։ 120000 մեր հայրենակիցներից յուրաքանչյուրը վաղը կարող է դառնալ հաջորդը։ Արցախը կանգնած է Ցեղասպանության բացահայտ վտանգի առաջ։ Արցախը մենք ենք՝ ես, դու, նա։ Մեր բոլորիս լռությունը վաղը կարող է կործանարար լինել։

Այսօր՝ օգոստոսի 16-ին, կկայանա ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստը, որտեղ քննարկվելու է Լաչինի միջանցքի փակ լինելու խնդիրը։ Ուստի կարևոր է, որ նիստից առաջ մենք հնչեցնենք մեր միասնական ձայնը, հիշեցնենք, որ միջանցքի փակ լինելու պատճառով օր օրի նոր զոհեր ենք ունենալու։ Այսօր՝ ժամը 13։00-ին հավաքում ենք ՄԱԿ-ի Հայաստանի գրասենյակի առաջ՝ արդարության ու արդարադատության պահանջով։

Ակցիայի ժամը խորհրդանշական է՝ որքանո՞վ եք պատրաստ ձեր «լանչի» ժամը զիջելու հանուն այն մարդկանց իրավունքների պաշտպանության, ովքեր մատնված են սովի ու մոռացության։ Միացեք մեզ, կոտրեք անտարբերության շղթան»։




Լրահոս