Երեկ գիշերվանից լարված իրավիճակ է ռուս խաղաղապահների շտաբի մոտ:
Քաղաքացիներն արգելափակել էին Արցախում Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի ռազմաբազայի մուտքը։ Նրանք պահանջում էին քայլեր ձեռնարկել Լաչինի միջանցքն ապաշրջափակելու ուղղությամբ:
Արդեն առավոտյան ռուս խաղաղապահները ուժի կիրառմամբ բացել էին ռազմաբազայի մուտքը՝ տարհանելով ակցիայի մասնակիցների մեքենաները:
ArmLur.am-ի հետ զրույցում Արցախի ԱԺ պատգամավոր Դավիթ Գալստյանը ներկայացրել է, թե ինչ վիճակ է այս պահին այնտեղ:
Քրիստինա Մուշեղյան