Շիրակի մարզում տեղի ունեցած վթարից տուժածներից մեկի առողջական վիճակը ծայրահեղ ծանր է. մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շիրակի մարզում տեղի ունեցած վթարից տուժածներից 6-ը շարունակում են բուժումը հանրապետության տարբեր բժշկական կենտրոններում:

Այս մասին հայտնում են առողջապահության նախարարությունից՝ նշելով, որ նրանցից երկուսի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության, երեքինը՝ ծանր կամ կայուն ծանր:

Տուժածներից մեկի առողջական վիճակը ծայրահեղ ծանր է:

Հիշեցնենք՝ Երևան-Գյումրի ավտոճանապարհին՝ Լանջիկ գյուղի մոտակայքում, միկրոավտոբուսի ու բեռնատարի բախման հետևանքով զոհվել է 11 մարդ, վնասվածքներով հոսպիտալացվել՝ 6-ը:




Լրահոս