ՄԱԿ ԱԽ նիստը կկայանա այսօր՝ Երևանի ժամանակով 23։00-ին։
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանի՝ «Թվիթեր»-ում արված գրառումից։
«Հայաստանի պահանջով նախատեսվող Անվտանգության խորհրդի արտահերթ նիստին կարող եք հետևել առցանց, Երևանի ժամանակով ժամը 23:00-ին»,- գրված է հրապարակման մեջ։
Գրառման ներքո ՀՀ ԱԳՆ խոսնակը տեղադրել է նիստի անցկացման ընթացքն ուղիղ եթերում հեռարձակող էլեկտրոնային հասցեն։
Հիշեցնենք, որ Հայաստանը դիմել էր ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման և Արցախում հումանիտար իրավիճակի վատթարացման կապակցությամբ արտակարգ նիստ հրավիրելու խնդրանքով։