Արցախի ԱԺ նախագահը հանդիպել է ՊԲ հրամանատարին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախի ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանն ընդունել է Արցախի պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար Կամո Վարդանյանին:

Խորհրդարանի ղեկավարը նախ շնորհակալություն է հայտնել Արցախի հրամանատարին հրավերն ընդունելու համար: Իր խոսքում ԱԺ նախագահը նշել է, որ օրենսդրական նախաձեռնություններից զատ, առաջին հերթին կարևորում է մեր անվտանգության և պաշտպանության համակարգը՝ ի դեմս պաշտպանության բանակի, որ եղել և մնում է մեր ժողովրդի անվտանգության հիմնական երաշխավորը:

Կամո Վարդանյանը շնորհավորել է Դավիթ Իշխանյանին և մարտահրավերները միասին հաղթահարելու պատրաստակամություն հայտնել:

ՊԲ հրամանատարն անդրադարձել է ստեղծված իրավիճակում պաշտպանության բանակի առջև դրված խնդիրներին և դրանց լուծման ուղիներին:

Վարդանյանը խոսել է նաև ադրբեջանական ստորաբաժանումների կողմից հրադադարի ռեժիմի խախտումների և նրանց լրատվամիջոցներով տարածվող ապատեղեկատվության մասին:

Հանդիպմանը ներկա էր ԱԺ պաշտպանության, օրինապահպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մարսել Պետրոսյանը:




Լրահոս