ՄԱԿ Անվտանգության խորհրդի այսօրվա նիստին հնարավոր է հետևել առցանց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Անի Բադալյանը Թվիթերի իր միկրոբլոգում գրառում է կատարել։ Նա հիշեցրել է, որ այսօր՝ 23։00-ին, տեղի է ունենալու ՄԱԿ Անվտանգության խորհրդի նիստ, որին հնարավոր է հետևել նաև առցանց։

Նշենք, որ այն անցկացվում է Հայաստանի խնդրանքով՝ կապված Ադրբեջանի կողմից տոտալ շրջափակման հետևանքով Արցախում  ստեղծված հումանիտար իրավիճակի վատթարացման հետ։ Հավելենք, որ հանդիպմանը մասնակցելու է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը:




Լրահոս