Դեռ 3 տարի առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարությունում ելույթի ժամանակ ասաց, որ լանորեն սկսվել է կիրառվել ՀԴՄ կտրոն չտրամադրելու պրակտիկան՝ համարելով, որ երկրում ճգնաժամային իրավիճակի ժամանակ, մեծ ուշադրոթյուն չեն դարձնի դրան։ Պետական եկամուտների կոմիտեից ակնկալվում էր հայտնաբերել և խստագույնս պատժել ՀԴՄ կտրոն չխփող ամեն դեմքի։
Ելույթից անցել է 3 տարի, պահանջված խստությունը պահպանվել է միայն խախտումներ բացահայտելու հարցում, իսկ դրանք կանխելու համար ակնհայտ ոչ մի գործողություն չկա։ Պետական եկամուտների կոմիտեն ներկայացրել է 2023թ. հուլիս ամսվա ընթացքում ավարտված հսկողական աշխատանքների արդյունքներով հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտումներ թույլ տված հարկ վճարողների վերաբերյալ տեղեկատվությունը:
2023 թվականի հուլիս ամսվա ընթացքում ավարտված հսկողական աշխատանքների արդյունքներով հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտում արձանագրվել է 774 հարկ վճարողի մոտ: Հսկողական միջոցառումների արդյունքում, ՀԴՄ կիրառման կանոնների խախտում թույլ տված հարկ վճարողներին, ընդհանուր առմամբ առաջադրվել է շուրջ 217․1 մլն դրամի չափով տուգանք:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում։
Էմմա Միքայելյան