
Այսօր «Բիլայն» ՓԲԸ՝ հասարակության հետ կապերի ծառայության ղեկավար Անուշ Բեղլոյանը դուրս է եկել աշխատանքից:
Armlur.am-ի հետ զրույցում Անուշ Բեղլոյանը հայտնեց, որ աշխատանքից դուրս է եկել այլ աշխատանքի անցնելու համար:
«Սեփական դիմումիս համաձայն եմ դուրս եկել: Արդեն նոր աշխատանքի եմ տեղափոխվում»,- հայտնեց Անուշ Բեղլոյանը:
Իսկ թե որտեղ է աշխատելու, «Բիլայն» ՓԲԸ մամլո քարտուղարը չցանկացավ պատասխանել` նշելով, որ մյուս շաբաթ բոլորն էլ կիմանան: