
Օգոստոսի 14-ին Վերին Շորժայի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ ադրբեջանական կրակի հետևանքով վիրավորված զինծառայողի բուժման մեջ արձանագրվել է դրական տեղաշարժ։
Զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում, գտնվում է հոսպիտալի բուժանձնակազմի հսկողության տակ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ-ն: