Երևանի դպրոցներում համազգեստը պետք է լինի պարտադիր և անվճար. Մեր առաջարկը պոպուլիզմ չէ, այլ գործողություն. Վիկտոր Մնացականյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Երևանի քաղաքապետի թեկնածու Վիկտոր Մնացականյանը գրառում էր կատարել, որը քննադատության էր արժանացել։ Խոսքը Երևանի դպրոցներում համազգեստի պարտադիր և անվճար լինելու մասին էր։

ArmLur.am-ը քաղաքապետի թեկնածուից հետաքրքրվել է, թե արդյոք անվճար բառն այստեղ պոպուլիստական չէ։ Ի պատասխան Մնացականյանը մեզ հետ զրույցում նշեց. 《Ինչքան էլ ոմանց <անվճար> բառը դուր չգա, իսկ ոմանց մեջ էլ անհանգստություն առաջացնի, ուզում եմ կրկնել՝ <Հաղթանակ> կուսակցությունն իր նախընտրական <Վիկտորի պլանով> առաջարկում է Երևանի դպրոցներում մտցնել պարտադիր համազգեստ, ընդ որում՝ ԱՆՎՃԱՐ։

Մեր առաջարկով նախ և առաջ կրկին նպատակ ունենք ապահովել սոցիալական հավասարության սկզբունքը, ինչպես նաև, որը ոչ պակաս կարևոր է, թեթևացնել ծնողների բեռը՝ նրանց ազատելով գոնե դպրոցական հագուստի վրա գումար ծախսելու հոգսից։

Մեր առաջարկը բացարձակապես պոպուլիզմ չէ, այլ՝ գործողություն, որը հնարավոր է և պետք է անել՝ հաշվի առնելով մեր բնակչության գերակշիռ մասի սոցիալական վիճակը։ Պետությունը, տվյալ դեպքում՝ քաղաքային իշխանությունը, այդ բեռը պետք է վերցնի իր վրա։ Եւ , ինչպես անվճար հասարակական տրանսպսրտի դեպքում, այս առաջարկի համար նույնպես մենք ունենք համապատասխան հաշվարկներ և գիտենք հարցի լուծման ճանապարհը։




Լրահոս