Տավուշի մարզում 23 զինծառայող է վիրավորվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
 Հայաստանի ՊՆ քննչական ծառայության հասարակայնության հետ կապերի բաժնի ավագ սպա Մերի Սարգսյանը armlur.am-ին հայտնեց, որ զինծառայողներ տեղափոխող ՊՆ-ի ԶԻԼ-131 մակնիշի ավտոմեքենան հերթափոխից վերադառնալիս նոյեմբերի 4-ին, ժամը 17:40-ի սահմաններում Տավուշի մարզի Չինարի գյուղի ուղղությամբ տեղակայված մարտական հենակետերի մոտ շրջվել է, որի հետեւանքով 23 զինծառայողներ ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Զինվորներին տեղափոխել են հոսպիտալ, եւ նրանք ապաքինվում են:Փաստի առթիվ քնչական ծառայության 6-րդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` քրեական օրենսգրքի 377 հոդվածի հատկանիշներով, նախաքննությունը շարունակվում է:




Լրահոս