Արցախի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստը մեկնարկել է։
Նիստն անցկացվում է Հայաստանի պահանջով։ ArmLur.am-ը նիստի ժամանակ հնչած ելույթներից հատվածներ է ներկայացնում:
«Մտահոգված ենք, որ Լաչինի միջանցքն արգելափակված է: ՌԴ-ն երկու կողմերի հետ գործադրում է ջանքեր, որ խնդիրը լուծվի: Քաղաքական և բոլոր քայլերով անում ենք ամեն ինչ, նաև տեղում, որ հարցը լուծվի: Դեղորայքի, այլ պարագաների նաև էլ.էներգիայի մատակարարումները պետք է անխափան լինեն:
Եռակողմ հայտարարության մեջ նշված է սահմանագծման մասին, որից հետո հաղորդակցության ուղիները կվերականգնվեն: Անվտանգության երաշխիքնր են պետք՝ ԼՂ բնակչության համար: Մարդասիրական միջանցքի բացումն Աղդամով և Լաչինով պետք է գործի:
Երկխոսություն է պետք, պատրաստ ենք աշխատել բոլոր կողմերի հետ, ովքեր կաջակցեն մեր սցենարին և աշխարհաքաղաքական նկրտումները մի կողմ կդնեն: Դրսից չպետք է լուծումներ պարտադրվեն.
Ռուսաստանի Դաշնության ներկայացուցիչը՝ ՄԱԿ-ում
ԱՄՆ-ն խորապես մտահոգված է, որ ապրանքների մատակարարումը դադարեցված է և կոչ ենք անում, որ բոլոր ապրանքների մատակարարումների համար պետք է Լաչինի միջանցքը գործի:
Կենսական այդ ճանապարհով պետք է աշխատեն և չպետք է խոչընդոտվեն ու վերջակետ: Խաղաղության համար անհրաժեշտ է ճկուն լինեն, փոխզիջման գնան: Կողմերին կոչ ենք անում մարդասիրական իրավունքը հարգել և հասնել արժանապատիվ խաղաղության: Երկխոսությունը պետք է շարունակվի: ԱՄՆ-ն պատրաստ է աջակցել խաղաղությանը՝ օգնելու կերտել խաղաղ ապագա.
ԱՄՆ ներկայացուցիչը՝ ՄԱԿ-ում