Ինչ «նվերներ» են պատրաստել երևանյան ռեստորանները միամսյակի առթիվ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մոտենում է կանանց միամսյակը, և, բնականաբար, գեղեցիկ սեռի ներկայացուցիչներն անհամբեր սպասում են նվերների, ուշադրության և, որ նվազ կարևոր չէ, «զեղչերի հոսքին»:

Թե որքանով են արդարանում այս սպասելիքները, դժվար չէ նկատել, քանի որ գոնե «զեղչերի հոսքը» չի կարող վրիպել որևէ մեկի աչքից:

Տոնական օրերին շատերն իրենց հանգիստը նախընտրում են անցկացնել ռեստորաններում և ժամանցի այլ վայրերում, թերևս հաշվի չառնելով գնային քաղաքականության հայկական մոտեցումները:

Armlur.am-ը հետազոտություն անցկացրեց հայաստանյան առավել հայտնի ռեստորաններում` հասկանալու համար` ինչպիսին կլինի նրանց մատուցած «նվերը» շատ սիրելի կանանց միամսյակին:

Եվ այսպես, Երևանում գործող արաբական ռեստորան «Ալ Շադի»-ն մարտի 8-ին բոլոր կանանց հրավիրում է իր հյուրընկալ սրահը` սովորականից ցածր գներով: Եթե սովորաբար մուտքն արժենում է 10.000 դրամ, ապա մարտի 8-ին մինչև երեկոյան 20:00-ն այցելուները կվճարեն միայն պատվիրվածի դիմաց,  իսկ 20:00-ից 24:00-ն  մուտքը մեկ անձի համար կլինի 8.000 դրամ ներառյալ շոու ծրագիր: Ինչ խոսք, «Ալ Շադի» ռեստորանի նվերը, հիրավի, բարձր գնահատանքի է արժանի:

DSC03596 DSC03598

Իսկ ահա Երևանում գործող, այսպես կոչված, «Բրազիլական ռեստորան»-ում, որը հայտնի է նաև «Պիոներ» անունով, արդեն երկու օր առաջ բոլոր տեղերը զբաղեցված են եղել, իսկ ռեստորանի մենեջերն իրենց հետագա այցելուներին խորհուրդ է տալիս նման դեպքերում գոնե 2 օր շուտ դիմել: Կարելի է ենթադրել, որ գնային սանդղակն այստեղ բավականին մատչելի է եղել, եթե իհարկե հաշվի չառնենք հայերիս ցուցամոլությունը:

DSC03612 DSC03613

Ոչ պակաս հայտնի «Ջոս» ռեստորանի երրորդ հարկը նույնպես արդեն վաղուց զբաղեցված է, և միայն երկու ազատ սեղան ունեն առաջին` նկուղային հարկում, որտեղ մեկ անձի համար մուտքը 10.000 դրամ է, և շոու ծրագիրը կմատուցվի երեկոյան 21:00-01:00: Ավելի համեստ պայմաններ նախընտրող անձանց ռեստորանն առաջարկում է երկրորդ հարկում գտնվող սրահը, որտեղ տոնական այդ օրը այցելուները կվճարեն միայն իրենց պատվիրածի դիմաց: Ի դեպ, շոու ծրագիր չի նախատեսվում:

DSC03599 DSC03605

«Ֆլորենս» ռեստորանային համալիրի մեծ սրահում ազատ տեղեր այլևս չկան և մինչև մարտի 9-ը չեն լինի: Իսկ այցելել ցանկացողները պետք է դիմեն «Իտալական» սրահի համար, որտեղ կլինի նաև երաժշտություն:

imgres f3b1d82c9f76311067063433805a88d3

«Եվրոպա-վալենս» ռեստորանի մենեջերն իրենց այցելուներին խնդրում են գնալու դեպքում լինել գոնե 6 հոգով, քանի որ ավելի քիչ մարդկանց համար այլևս տեղեր չունեն: Այստեղ մեկ անձի մուտքի գինը 13-15.000 դրամ է, իսկ սովորական օրերին վճարվում է միայն պատվիրվածի գինը:

imgres imgres

Ինչևէ, շնորհավորում ենք բոլոր ռեստորանային համալիրներին հարստանալու գրավականի լավ առիթ ունենալու համար, իսկ մեր հայրենակիցներին մաղթում ենք, որ չարտագաղթեն մեր երկրից, չէ որ այստեղ ապրելն այնքան հե՜շտ է:

Տաթև Հարությունյան             




Լրահոս