Գավառում այրվել է պահեստային ավտոտնակ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գավառ քաղաքի Հացառատ թաղամասից Գանձակ գյուղ տանող ավտոճանապարհին այրվել է տան տանիք: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՆԳՆ փրկարար ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։

Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2» աստիճան․ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը եւ հրշեջ-փրկարարական ջոկատից եւս մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է ավտոտեխսպասարկման բազմաֆունկցիոնալ սրահի ավտոտնակ պահեստներից մեկում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 23:14-ին, մարվել՝ օգոստոսի 17-ին, ժամը 00:25-ին:

Այրվել են 1.3 տոննա բենզին, 300-400 կգ քարածուխ, տանիքի (ընդհանուր մակերես՝ 300 քմ) 150 քմ հատվածը, 40 սեղան, 150 աթոռ, 12 անվադող, մոտակայքում կայանած «ԳԱԶ-52» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածը եւ առջեւի անվադողերը:

Հրդեհի հետեւանքով վնասվել են 50-60 քմ բետոնե կառուցատարրեր: Տուժածներ չկան:




Լրահոս