Երեկ տեղի ունեցավ Արցախի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ։ Նիստն անցկացվում էր Հայաստանի պահանջով։ ArmLur.am-ը ներկայացնում է մի քանի ելույթներից հատվածներ։
«Բրազիլիան վերահաստատում է, որ հանձնառու է հարգելու Հայաստանի և Ադրբեջանի ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը՝ նրանց միջազգայնորեն ճանաչված սահմանների շրջանակում: Կողմերին կոչ ենք անում գտնել մեխանիզմներ, որոնցով կապահովվի ԼՂ առանց խոչընդոտների մարդասիրական հասանելիությունը, այդ թվում՝ Աղդամ-Խանքենդի ճանապարհի հնավորությունը»։
Բրազիլիայի ներկայացուցիչը՝ ՄԱԿ-ում
«Սննդի, վառելիքի, դեղորայքի մատակարարումը պետք է ապահովվի: Անխոչընդոտ և ազատ հասանելիությունը պետք է ապահովվի 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության համաձայն: Կոչ ենք անում Աղդամի ճանապարհը չառաջարկել որպես Լաչինի այլընտրանք: Մալթան խրախուսում է արագ հանգուցալուծում գտնելը և ողջունում ԵԱՀԿ ջանքերը: Մալթան վերահաստատում է Լաչինի միջանցքի երկկողմանի երթևեկության վերականգնումը»:
Մալթայի ներկայացուցիչ
Մենք դատապարտում ենք, որ Լեռնային Ղարաբաղը 8 ամիս է շրջափակված է: ՀԱԱԳԱ-ի միջազգային դատարանը արձակել է միջանկյալ վճիռ՝ Լաչինի միջանցքը երկկողմանի բացելու համար, պետք է կարգադրագիրը գործի.
Ֆրանսիայի ներկայացուցիչ
Շվեցարիան սատարում է խաղաղ հանգուցալուծումը: Դեղամիջոցի, սննդի պակաս կա, գոյատևելու խնդիր կա: Խնդիրը պետք է անհապաղ լուծվի: Արդարադատության միջազգային դատարանը նշել է ապրանքների, բեռների և մարդկանց շարժը պետք է ապահովվի: Կոչ ենք անում ԿԽՄԿ-ին, որ մարդկանց ապահովի մատակարարումները, գտնի ելքեր: Կողմերին կոչ ենք անում ջանքեր գործադրել խաղաղության համար.
Շվեցարիայի ներկայացուցիչ
Մտագոգված ենք Լաչինի միջանցքի հարցով, որը մարդասիրական խնդիրներ է հարուցում: Հիմնական պարագաները չեն մատակարարվում: Միջազգային դատարանի կարգադրերը պետք է կատարվեն: Արդարադատության միջազգային դատարանը նշել է ապրանքների, բեռների և մարդկանց շարժը պետք է երկկողմանի ապահովվի: Մենք վերահաստատում ենք մեր ջանքերը խաղաղության համար.
Էկվադորի ներկայացուցիչ
Մարդասիրական բարդ իրավիճակ է ԼՂ տարածաշրջանում: Ի գիտություն ընդունեցինք ՀՀ-ի՝ օգոստոսի 11-ի նամակի և Ադրբեջանի օգոստոսի 14-ի նամակները: Մտահոգված ենք այն դժվարություննրի համար, որ ԼՂ մարդասիրական իրավունքը չի պաշտպանվում: Սննդի և առողջապահական ծառայությունների հասանելիությունը կարևոր է: 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարությանը պետք է հետևել: ՀԱԱԳԱ-ի որոշումը պետք է կատարվի, որ երկարատև խաղաղություն լինի.
Մոզամբիկի ներկայացուցիչ
ՄԹ-ն մտահոգ է Լաչինի միջանցքի շրջափակման համար, որը խոչընդոտում է մատակարարումները: Արդարադատության միջազգային դատարանը վճռել է ապրանքների, բեռների և մարդկանց շարժը պետք է ապահովվի: Բանակցությունները պետք է շարունակվեն մնայուն խաղաղության համար.
Միացյալ թագավորության ներկայացուցիչ
Արդարադատության միջազգային դատարանը պայմանական միջոցներ է կարգադրել, այդ թվում՝ ապահովել անձանց, տրանսպորտային միջոցների և բեռների անխոչընդոտ տեղաշարժը Լաչինի միջանցքի երկու ուղղություններով։ Մենք վերահաստատում ենք, որ իրավունքի գերիշխանությունը պետք է հաստատվի․ դա մեր մնայուն դիրքորոշումն է։ Ցանկացած պետություն պարտավոր է հետևել միջազգային իրավունքի նորմերին:
Ճապոնիայի ներկայացուցիչ
«Մտահոգված ենք, որ Լաչինի միջանցքն արգելափակված է: ՌԴ-ն երկու կողմերի հետ գործադրում է ջանքեր, որ խնդիրը լուծվի: Քաղաքական և բոլոր քայլերով անում ենք ամեն ինչ, նաև տեղում, որ հարցը լուծվի: Դեղորայքի, այլ պարագաների նաև էլ.էներգիայի մատակարարումները պետք է անխափան լինեն:
Եռակողմ հայտարարության մեջ նշված է սահմանագծման մասին, որից հետո հաղորդակցության ուղիները կվերականգնվեն: Անվտանգության երաշխիքնր են պետք՝ ԼՂ բնակչության համար: Մարդասիրական միջանցքի բացումն Աղդամով և Լաչինով պետք է գործի:
Երկխոսություն է պետք, պատրաստ ենք աշխատել բոլոր կողմերի հետ, ովքեր կաջակցեն մեր սցենարին և աշխարհաքաղաքական նկրտումները մի կողմ կդնեն: Դրսից չպետք է լուծումներ պարտադրվեն.
Ռուսաստանի Դաշնության ներկայացուցիչ
ԱՄՆ-ն խորապես մտահոգված է, որ ապրանքների մատակարարումը դադարեցված է և կոչ ենք անում, որ բոլոր ապրանքների մատակարարումների համար պետք է Լաչինի միջանցքը գործի:
Կենսական այդ ճանապարհով պետք է աշխատեն և չպետք է խոչընդոտվեն ու վերջակետ: Խաղաղության համար անհրաժեշտ է ճկուն լինեն, փոխզիջման գնան: Կողմերին կոչ ենք անում մարդասիրական իրավունքը հարգել և հասնել արժանապատիվ խաղաղության: Երկխոսությունը պետք է շարունակվի: ԱՄՆ-ն պատրաստ է աջակցել խաղաղությանը՝ օգնելու կերտել խաղաղ ապագա.
ԱՄՆ ներկայացուցիչ
Լաչինի միջանցքում լուրջ ճգնաժամ է և 8 ամիս է, որ պարենային լուրջ պակաս կա: Անհրաժեշտ է մարդասիրական ապրանքների առաքումը բացվի Լաչինի միջանցքով և կանխվի ճգնաժամի խորացումը: Աղդամի ճանաարհը չպետք է Լաչինի միջանցքի բացմանը խոչընդոտի: ՀՀ-ի սահմանին ԵՄ-ն դիտորդական առաքելություն է իրականացնում և մենք կողմերին կոչ ենք անում, որ երկու կողմերը զերծ մնան սրացումներից: Երկխոսությունը կարևոր է: Ցավոք մարդասիրական խնդիրները Ղարաբաղի հայերին խանգարում է խաղաղության հաստատմանը:
Եվրամիության ներկայացուցիչ
Որպես շահագրգիռ երկիր Թուրքիան մտահոգ է, որ Հայաստանը քաղաքականապես անհիմն և մոտիվացված է գործում: Ադրբեջանի ինքնիշխանության իրավունքները պետք է հարգվեն: Չարաշահվել է ճանապարհը, դրա համար Ադրբեջանը իր տարածքում միջոցներ է ձեռնարկել, որ հարցը լուծվի: Աղդամ-Խանքենդի ճանապարհն առաջարկվել է առողջապահական և մարդասիրական խնդիրների համար: Մենք արտահայտել ենք մեր հանձնառությունը, որ խաղաղության գործընթացը շարունակվի: Մեր հաստատուն կարծիքն է, որ խաղաղության հասնենք երկխոսության միջոցով .
Թուրքիայի ներկայացուցիչ
Մարդասիրական օգնությունը կարիքավորներին, կարևոր է և ի գիտություն ենք գնդունում: Բուժօգնությունը և խնամքը պետք է հասանելի դարձնենք: Հրամայական է, որ մարդասիրական խոչընդոտներ չստեղծելը: ՄԱԿ-ի կանոնադրության համաձայն, պետք է երկու կողմերը ջանքեր գործադրեն: ԱՄէ-ն խաղաղության կողմնակից է.
Արաբական Միացյալ էմիրությունների ներկայացուցիչ
Մենք գիտենք, որ ճանապարհը բարդ է, ՀՀ սահմանի երկայնքով լարվածություն կա: Հունվարից օգոստոս կողմերը նամակներ են ուղարկել ՄԱԿ-ին, յուրաքանչյուրը իր կողմն է երկայացնում և փոխվստահություն չկա կողմերի միջև: Մարդասիրական խնդիրները լուծելու համար պետք է բոլոր ճանապարհները օգտագործեն՝ այդ թվում և առաջարկվող Խանքենդի-Աղդամ ճանապարհի միջոցով մատակարարւմները.
Ալբանիայի ներկայացուցիչ