Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի տեղակալ Արմեն Նազարյանը, մինչ պաշտոնը ստանձնելը, զբաղեցրել է ՀՀ ՊՆ զինծառայողների առողջապահական, սոցիալական պաշտպանության և վետերանների հարցերով գլխավոր վարչության առողջապահական վարչության պետի պաշտոնը։ 2021 թվականի սեպտեմբերի 7-ին ստանձնել է առողջապահության փոխնախարարի պաշտոնը։
2022 թվականի հայտարարատու տարվա հայտարարագրում Նազարյանը հայտարարագրել է մեկ բնակարան Գեղարքունիքի մարզի Կարմիր գյուղում, որը ժառանգություն է ստացել։ Նրա ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 28 մլն 312 հազար դրամ, որը հիփոթեքով բնակարանի մայր գումարի մնացորդն է։ Պայմանագիրը կնքվել է Պետբնակարան ծրագրի շրջանակներում բնակարան ձեռք բերելու համար 2021 թվականին, մինչ փոխնախարար դառնալը։
Նրա կանխիկ դրամական միջոցները կազմել են 5 մլն դրամ, հաշվետու տարվա եկամուտները կազմել են 14 մլն 283 հազար դրամ, որից 12 մլն 750 հազարը աշխատանքի վարձատրություն է ՀՀ Առողջապահության նախարարությունից, 1 մլն 533 հազար դրամը՝ Երևանի Մ․Հերացու անվան պետական բժշկական համալսարան հիմնադրամից, կրկին որպես աշխատանքի վարձատրություն։
Նազարյանի կինը՝ Ռուզաննա Խաչատրյանը, ըստ ամուսնու հայտարարագրի աշխատում է ՀՀ զինված ուժերում որպես զինծառայող։ Նրա կանխիկ դրամական միջոցները կազմել են 1 մլն 500 հազար դրամ, իսկ հաշվետու տարվա եկամուտները կազմել են 1 մլն 956 հազար դրամ, որը աշխատանքի վարձատրություն է ՀՀ Պաշտպանության նախարարությունից։
Նազարյանի հետ համատեղ բնակվող Գոհար Ղամբարյանը ժառանգությամբ ստացել է նույն բնակարանը, ինչ որդին և ներկայացրել է 453 հազար դրամ հաշվետու տարվա եկամուտ, որ կենսաթոշակ է։ Փոխնախարարի դուստրն, որը սովորում է Երևանի Մ․Հերացու անվան պետական բժշկական համալսարանում, հայտարարագիր չի ներկայցրել։
Էմմա Միքայելյան