Բնագիտական առարկաներ դասավանդող ուսուցիչները հավելավճար կստանան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել է ՀՀ պետական հանրակրթական բոլոր ուսումնական հաստատություններում ԲՏՃՄ ոլորտի (բացառությամբ մաթեմատիկական առարկաների) դասավանդող ուսուցիչների համար վարձատրության բարձրացված հստակ չափաքանակի սահմանման կարգը։ Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։

Համաձայն կարգի՝ պետական հանրակրթական բոլոր ուսումնական հաստատություններում «Աշխարհագրություն», «Բնագիտություն», «Կենսաբանություն», «Քիմիա», «Ֆիզիկա», «Ինֆորմատիկա» առարկաներ դասավանդող ուսուցիչներին կտրվի լրավճար՝ դրույքաչափի 25 տոկոսի չափով։

Նշված առարկաները դասավանդող ուսուցիչներին տրվող լրավճարի չափը հավասար է տվյալ ուսուցչի դրույքաչափի (հաշվի առնելով նաև կամավոր ատեստավորման արդյունքում դրույքաչափի բարձրացումը) 25 տոկոսին՝ չհաշվելով այլ հավելավճարները և լրավճարները։

ԲՏՃՄ առարկաները դասավանդող ուսուցիչներին տրվող հավելյալ վարձատրությունը պայմանավորված է դպրոցներում բնագիտական և տեխնոլոգիական ուղղություններով ուսուցիչների ներգրավման կարևորությամբ:

Հավելավճարի կարգը կգործի 2023 թվականի սեպտեմբերի 1-ից և կտարածվի պետական հանրակրթական բոլոր հաստատությունների վրա։

 




Լրահոս