ՄԱԿ-ի ԱԽ նիստը չի թեթևացնելու Արցախի վիճակը․ Սուրեն Սուրենյանց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի նիստի ընթացքում երկրմերի ներկայացուցիչները հորդորեցին կողմերին հարգել մարդասիրական իրավունքները, և կոչ արվեց ԿԽՄԿ-ին բեռները հասցնել Արցախ։ Այս նիստի մասին Armlur.am-ը խոսել է «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցի հետ: Նա մեզ հետ զրույցում նշեց, որ որքան էլ ականջահաճո արտահայտություններ են հնչել նիստում, այնուամենայնիվ գործնականում դրանք որևէ կերպ չեն թեթևացնելու Արցախի վիճակը․

«Իմ բոլոր կանխատեսումները՝ կապված ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի նիստի հետ, իրականություն դարձան։  Վերջերս ես պնդում էի, որ բանաձև կարող եք ակնկալել միայն մի դեպքում, եթե կոնսենսուս ձևավորվի Մոսկվայի և Վաշինգտոնի միչև, սակայն նման կոնսենսուս կարծես թե գոյություն չունի այս պահին, հետևաբար բանաձևի ընդունման հնարավորություն էլ չկա։

Շատ անորոշ է՝ արդյոք, որևէ բանաձև կընդունվի՞, թե՞՝ ոչ։ Քիչ առաջ լսում է Նիկոլ Փաշինյանի ելույթը Կառավարությունում  և  նույնիսկ նա որևէ ձեռքբերում կամ արդյունք չկարողացավ նշել, և  ամենամեծ նվաճումն համարեց այն, որ  ճշմարտությունը կարողացանք տեղ հասցնել։ Մի հատ ասեք՝ էդ ճշմարտությունը, ո՞րն էր։ Ելույթներում կար հավաքական կոչ Լաչինի միջանցքը բացելու ուղղությամբ, բայց ակնհայտ բոլոր մասնակիցների կողմից խոսվում էր Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհի բացման հնարավորության մասին, ինչն արդեն նշանակում է, որ Անվտանգության Խորհրդի անդամների մեծ մասը կողմնակից է այնպիսի լուծումների առաջարկելու, որ Ադրբեջանի շահերից է բխում։

Մյուս կողմից, այո՛, Լաչինի միջանցքի բացման անհրաժեշտությունը ֆիքսվում էր, բայց  այդպես էլ մենք չլսեցինք որևէ ելույթ, որտեղ ասվեր այն մասին, թե ինչ է անելու ՄԱԿ-ի Անվտանգության Խորհուրդը կամ որևէ երկիր, եթե, այնուամենայնիվ, Ադրբեջանը Լաչինի միջանցքը չբացի։ Այսինքն, այս պահին ակնհայտ է, որ ՄԱԿ ԱԽ-ն աշխարհաքաղաքական որևէ կենտրոն Բաքվի նկատմամբ հարկադրանքի քաղաքականություն վարելու նպատակ և ցանկություն չունի։ Ոչ Ռուսասատանի խաղաղապահներն են ուժով Լաչինի միջանցք  բացելու, ոչ Լաչինի միջանցքը փակելու համար Արևմուտքն է պատժամիջոցներ կիրառելու Ադրբեջանի դեմ։

Այսինքն, այս նիստին ինչքան էլ այնտեղ ականջահաճո արտահայտություններ լսեցինք, գործնականում որևէ կերպ չի թեթևացնելու Արցախի վիճակը», – նշեց նա։

Էմմա Միքայելյան

 




Լրահոս