ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչ փոփոխություններ են սպասվում Հայաստան ավտոմեքենա ներմուծելու դեպքում. տնտեսագետը մանրամասնում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պետական եկամուտների կոմիտեն հանրային քննարկման է ներկայացրել «Ժամանակավորապես Հայաստանի Հանրապետություն ներմուծվող անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների համար մաքսատուրքերի և հարկերի վճարման պարտավորությունների ապահովման որոշակի միջոց սահմանելու մասին» կառավարության որոշման նախագիծը։

Առաջարկվում է, որ ԵԱՏՄ ֆիզիկական անձանց կողմից օտարերկրյա պետություններում հաշվառված անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների ժամանակավոր ներմուծման դեպքում կիրառվի ԵԱՏՄ մաքսային օրենսգրքով նախատեսված վճարման ապահովման ձևը՝ դրամական միջոցներով վճարման պարտավորության կատարման ապահովումը։ Այս պարագայում ԵԱՏՄ ֆիզ․ անձինք (ՀՀ քաղաքացիները, այդ թվում՝ երկքաղաքացիները) Վրաստանում գրանցված տրանսպորտային միջոցը ՀՀ ժամանակավորապես ներմուծելու համար ստիպված կլինեն այդ մեքենան ազատ շրջանառության համար բացթողնելու համար վճարման ենթակա մաքսատուրքի և հարկերի չափով գումար վճարել հատուկ դեպոզիտային հաշվին, որը նրանց կվերադարձվի տվյալ ավտոմեքենան վերաարտահանելիս։

Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը Armlur.am-ի հետ զրույցում բացատրեց այդ նախագծի շահավետ կողմը․

«Այս նախագիծը վերաբերում է վերաարտահանմանը, ոչ թե ներմուծմանը։ Մեր քաղաքացիները արտերկրից մեքենաներ են բերում և վերաարտահանում են օրինակ Ռուսաստան, և դա բնականաբար պետք է փորձել սահմանափակել, որովհետև Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կան, որոնք փորձում են տարածել նաև Հայաստանում։ Եթե միայն ՀՀ գային այդ մեքենաները, եթե այդ ժամանակ սահմանափակումներ լիներ, դա կհակասեր ազատ առևտրի գոտում այն համաձայնագրին, որը մենք ունենք Վրաստանի հետ, սակայն այդպիսի բան չի ասվում։ Եթե Հայաստանի քաղաքացիներն ավտոմեքենաներ են ներմուծում, դրանց վրա որևէ բան չի տարածվում, դա այն մարդկանց համար է, ովքեր բիզնես են անում ՝ ավտոմեքենաներ են բերում, որպեսզիի վերավաճառեն Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներին։ Հետո դեպոզիտ է դրվում, վերաարտահանելիս պիտի վճարվի հավանաբար այն չափով, որով սովորաբար արվում է, այսինքն  արտոնություններից չեն կարող օգտվել։  Ինչը կարծում եմ՝ նորմալ է»։

Էմմա Միքայելյան




Լրահոս