Կոչ ենք անում Ադրբեջանին անհապաղ վերականգնել Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժը. Ջոն Քիրբի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սպիտակ տունը շարունակում է ջանքերը՝ օգնելու համար Ադրբեջանին և Հայաստանին դիվանագիտական ճանապարհով հասնելու խաղաղության:

Այս մասին ԱՄՆ Պետդեպարտամենտում ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի համակարգող Ջոն Քիրբին:

«Մենք կանոնավոր կերպով աշխատում ենք դիվանագիտական ճանապարհով լավագույն արդյունքի հասնելու համար»,- ասել է նա։

Քիրբին նաև հայտնել է Վաշինգտոնի «խորը մտահոգությունը» Լաչինի միջանցքի վերաբերյալ. «Մենք ցանկանում ենք, որ այս միջանցքը կրկին բաց լինի, մենք կոչ ենք անում Ադրբեջանի կառավարությանը անհապաղ վերականգնել միջանցքով առևտրային, հումանիտար և մասնավոր տրանսպորտային միջոցների ազատ անցումը»։




Լրահոս