Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանանն այսօր՝ օգոստոսի 17-ին ընդունել է Ստեփանակերտի թիմին։ Նա ասել է, ուրախ է, որ Ստեփանակերտի թիմը մասնակցում է Համահայկական ամառային 8-րդ խաղերին։
«Բոլորս գիտենք, որ բարդ իրավիճակ է, բայց նաև գիտենք, որ բարդությունները անցողիկ են։ Ամենակարևորը կամքն է, ձգտումն ու վճռականությունը։ Եթե այս ամենը մենք ունենք, ուրեմն հաջողությունները միշտ լինում են։ Այս առումով շատ կարևոր էր Ստեփանակերտի թիմի մասնակցությունը խաղերին», -ընգծել է ՀԽՀԿ նախագահը։
Նրա խոսքով, շրջափակման հետևանքով Ստեփանակերտը ամբողջ կազմով չի ներկայացել 8-րդ խաղերին։ «Բայց ինչևէ, ձեր մասնակցությունը շատ կարևոր էր, շատ տեղին էր», -ասել է Ի․ Զաքարյանը ու շնորհավորել պատվիրակության անդամներին հաղթանակի համար, որոնք ի դեպ հանդիպմանը ներկայացել էին կանանց մինի ֆուտբոլի երզափակիչ խաղեից անմիջապես հետո՝ չեմպիոնի տիտղոսը նվաճած։
Ստեփանակերտի պատվիրակությունից Արմենուհի Դավթյանը ասում է՝ ամեն ինչ հրաշալի էր, որովհետև կարողացել են մասնակցել խաղերին, նոր ընկերներ ձեռք բերել։ «Մենք լավ ժամանակ անցկացրեցինք, լավ մարզական հանդիպումներ անցկացրեցինք, լավ ընկերների ու մեր նկատմամբ ցուցաբերված ջերմության մասին էլ չասեմ։ Թեկուզ մենք մրցում էինք Բուենոս Այրեսի դեմ, բայց մենք միևնույն է, նրանց մեջ ձեռք բերեցինք ընկերներ», -ասում է Արմինեն։