Շվեդիայի խորհրդարանը քվեարկել է Ուկրաինային 3,4 միլիարդ կրոնի (314 միլիոն դոլար) ռազմական օգնության նոր փաթեթ տրամադրելու օգտին: Այս մասին ասվում է օրենսդիր մարմնի մամուլի հաղորդագրության մեջ։
Բացի այդ, որոշում է կայացվել ԱՄՆ-ին վաճառել Շվեդիայում ամերիկյան արտոնագրով արտադրված «օդ-օդ» միջին հեռահարության Rb99 հրթիռները՝ դրանք հետագայում Ուկրաինային փոխանցելու իրավունքով։ Այս դեպքում ամերիկյան կողմը Շվեդիային կառաջարկի այդ հրթիռների ավելի ժամանակակից տարբերակներ։