
Ֆրանսիայի վարչապետ Ֆրանսուա Ֆիոնը հայտարարել է, թե կառավարությունը մտադիր է 100 մլրդ եվրո խնայել՝ մինչեւ 2016 -ին բյուջետային հավասարակշռության հասնելու եւ սնանկության սպառնալիքները վերացնելու համար։ Ի 500 մլն եվրոն տնտեսվելու է արդեն հաջորդ տարի։Ֆրանսիան, որպես տնտեսման միջոց, մտադիր է բարձրացնել հարկերը եւ արագացնել թոշակային բարեփոխումները։ Մասնավորապես, մի շարք ապրանքների եւ ծառայությունների դիմաց ԱԱՀ–ն մինչեւ 7 տոկոսով բարձրացվելու է, իսկ շահութահարկը՝ 5 տոկոսով։Բացի այդ, թոշակային տարիքը 60–ից 62–ի է բարձրացվելու ոչ թե 2018-ին, ինչպես նախկինում էր նախատեսվում, այլ 2017ին։