«Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալվել է Իրանի քաղաքացի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ օգոստոսի 16-ին Դուբայ-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո ձերբակալվել և գծային բաժին է տարվել Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի, 36-ամյա Աֆշին Ա.-ն:

Նա 2019 թ. հոկտեմբերի 29-ից Գերմանիայի Դաշնային Հանրապետության Ինտերպոլի կողմից հետախուզվում էր համակարգչային խարդախության մեղադրանքով:

Ինչպես հաղորդում են ՀՀ ոստիկանությունից, խափանման միջոց է ընտրվել կալանքը:

Հայտնաբերման մասին հայտնվել է ՀՀ Ինտերպոլի ԱԿԲ և դատախազությանը:




Լրահոս