
Եռաբլուր պանթեոնում այսօր առավոտյան հարգանքի տուրք մատուցվեց Սպարապետ Վազգեն Սարգսյանի 55-ամյակի կապակցությամբ: Պաշտոնական միջոցառմանը ներկա էին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ԱԺ պատգամավորներ գեներալներ Սեյրան Սարոյանը և Մանվել Գրիգորյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, բարձրաստիճան զինվորականներ, սպաներ, Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտներ: Վերջում պատանի երկրապահները հանդես եկան ցուցադրական ելույթներով:
Մանրամասները ՝ տեսանյութում.