Օգոստոսի 18-ին՝ ժամը 09:20-ի սահմաններում, ադրբեջանական զինուժը Մարտունու շրջանում խախտել է հրադադարը՝ հրաձգային զենքից կրակ բացելով Մյուրիշեն համայնքի դաշտերում աշխատող տրակտորի ուղղությամբ։ Այդ մասին հայտնում են ԱՀ ՊՆ-ից:
«Ակնհայտ է, որ հետևողականորեն խոչընդոտելով գյուղատնտեսական աշխատանքները, ադրբեջանական կողմը նպատակ ունի էլ ավելի խորացնել շրջափակման հետևանքով Արցախի Հանրապետությունում առաջացած հումանիտար աղետը»,- նշվում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունում։