Թուրք բժիշկները հիվանդին պատանդ են պահում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Թուրքիայում բժիշկները հրաժարվում են հիվանդանոցից դուրս գրել Մեծ Բրիտանիայի քաղաքացուն,-գրում է Daily Mail -ը: Բոդրումում ամառային արձակուրդների ժամանակ 10-ամյա Ռոբի Սթրիթը մոտորանավակով վթարի է ենթարկվել, ինչի հետեւանքով ստացել է ծանր մարմնական վնասվածքներ։ Դեպքի վայրից Մեծ Բրիտանիայի քաղաքացին անմիջապես տեղեփոխվել է հիվանդանոց, որտեղ մի շարք վիրահատություններ է տարել։Թուրքական հիվանդանոցում համապատասխան բուժում ստանալուց հետո տղան սկսել է կազդուրվել, սակայն վերջինիս ընտանիքը չի կարողանում վճարել բուժման ծախսերը, որը կազմում է մոտ 24 հազար ԱՄՆ դոլար։Տղայի ծնողները բուժման ընթացքում բժիշկներին ասել են, որ ծախսերը հոգալու է ապահովագրական ընկերությունը։ Սակայն ապահովագրական ընկերությունը հրաժարվել է վճարել գումարը՝ նշելով, որ նման վթարի դեպքում ապահովագրությունը չի գործում։Ներկա պահին տղայի մայրը Մեծ Բրիտանիայում փորձում է հայթհայթել թուրք բժիշկների պահանջած գումարը։




Լրահոս