Ինչ գործերով են անցնում երեխայի նկատմամբ դաժան վերաբերմունք ցուցաբերած կինն ու նրա ամուսինը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր առավոտյան երեխային բռնության ենթարկած կինը՝ Աննա Արևշատյանի և ամուսինը Թաթուլ Մադաթյանը դատական գործեր ունեն։ ArmLur.am-ը տեղեկացավ, որ դրանցից մեկով օրինակ նրանցից գումար են բռնագանձել։

«Արդշինբանկ» ՓԲԸ-ն  հայցադիմում է ներկայացրել Դատարան ընդդեմ Թաթուլ Բարիսի Մադաթյանի՝ գումար բռնագանձելու պահանջի մասին:  Թաթուլ Բարիսի Մադաթյանից հօգուտ «Արդշինբանկ» փակ բաժնետիրական ընկերության բռնագանձել 513 122.90 ՀՀ դրամ, որից վարկի հիմնական պարտք՝ 391 480 ՀՀ դրամ, վճարման ենթակա տոկոսներ՝ 98 234.20 ՀՀ դրամ , տույժեր, տուգանքներ՝ 23 408.70 ՀՀ դրամ:

Թաթուլ Բարիսի Մադաթյանից հօգուտ «Արդշինբանկ» փակ բաժնետիրական ընկերության՝ սկսած 24.11.2020 թվականից մինչև պարտավորության փաստացի կատարման օրը ներառյալ, 391 480 ՀՀ դրամ վարկի մնացորդի ժամկետանց մասի նկատմամբ հաշվեգրել և բռնագանձել տոկոսներ՝ վարկավորման պայմաններով նախատեսված տարեկան 24 տոկոս տոկոսադրույքով:

Թաթուլ Բարիսի Մադաթյանից հօգուտ «Արդշինբանկ» փակ բաժնետիրական ընկերության՝ սկսած 24.11.2020 թվականից մինչև պարտավորության փաստացի կատարման օրը ներառյալ, 89 796.60 ՀՀ դրամ ժամկետանց տոկոսագումարի նկատմամբ հաշվեգրել և բռնագանձել տոկոսներ՝ վարկավորման պայմաններով նախատեսված տարեկան 48 տոկոս տոկոսադրույքով:

Թաթուլ Բարիսի Մադաթյանից հօգուտ «Արդշինբանկ» փակ բաժնետիրական ընկերության բռնագանձել 10 262.50 ՀՀ դրամ` որպես հայցվորի կողմից նախապես վճարված պետական տուրքի գումար», – նշված է որոշման մեջ։

Ավելին, առկա տեղեկությունների համաձայն, Թաթուլ Մադաթյանն այժմ կալանավորված է և անցնում է այլ քրեական գործով, որի վերաբերյալ տեղեկատվությունն այժմ փակ է։

Էմմա Միքայելյան




Լրահոս