ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Չինաստանը մտահոգված է․ դեսպանը՝ Արցախում ճգնաժամի և Հայաստանի հետ համագործակցության մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանը և Չինաստանը շարունակում են դիվանագիտական հարաբերությունների զարգացման նոր նշաձող սահմանել: Երեկ Հայաստանում Չինաստանի դեսպան Ֆան Յոնգի նախաձեռնությամբ ԶԼՄ ներկայացուցիչների հետ հանդիպում էր կազմակերպվել:

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ դեսպանն անդրադարձավ հայ-չինական հարաբերությունների զարգացմանը, երկու երկրների ռազմական համագործակցությանը, ինչպես նաև Արցախում ստեղծված ճգնաժամին:

Չինաստանի դեսպանն իր ելույթում շեշտեց, որ Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը մշտապես իրենց ուշադրության կենտրոնում է: Ըստ դեսպանի՝ հարցի լուծման միակ ճանապարհը երկխոսությունն է:

Խոսելով Հայաստանի և Չինաստանի ռազմական համագոծակցության հեռանկարի մասին՝ Հայաստանում Չինաստանի դեսպանատան ռազմական կցորդ Ան Ցյանը վստահեցրեց, որ ՀՀ-ի և ՉԺՀ-ի միջև ռազմական ոլորտում համագործակցության մեծ ներուժ կա, որը պետք է խթանել:

Դեսպան Ֆան Յոնգը հույս հայտնեց նաև, որ երկու երկրների ԶԼՄ ներկայացուցիչները կշարունակեն ակտիվորեն լուսաբանել և իրենց ուշադրության կենտրոնում պահել հայ-չինական հարաբերությունների զարգացմանը ընթացքը՝ այդպիսով նաև նպաստելով դրան:

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:

Քրիստինա Մուշեղյան, Էմմա Միքայելյան




Լրահոս