«Ժողովուրդ» օրաթերթի սկզբունքներից մեկն է` շատ արագ արձագանքել մեր ընթերցողի ցանկացած զանգին: Այդ իսկ պատճառով, մենք փորձում ենք որքան հնարավոր է շուտ արձագանքել նրանց հետաքրքրող հարցերին: Դրանցից մեկն ուղղված էր Լիլիթ Հովհաննիսյանին: Գաղտնիք չէ, որ երգչուհին երգահան Վահրամ Պետրոսյանի ընկերուհին է: Նրանց հաճախ կարելի է տեսնել միասին փողոցում զբոսնելիս, որեւէ նախագծի շրջանակներում, ինչ-որ երեկույթի ժամանակ: Դրանից էլ մարդկանց մոտ հարց է առաջանում, արդյո՞ք լուրջ են զույգի հարաբերությունները, լուրեր էին պտտվում նաեւ, որ հունվարի 7-ին զույգը օրինականացրել է իր հարաբերությունները: Զանգահարեցինք Լիլիթին` պարզաբանելու: Լսելով այդ լուրը` Լիլիթը ծիծաղեց եւ ասաց. «Ոչ-ոչ: Եվ խնդրում եմ նշեք, որ ես սուտ չեմ խոսում երբեք: Չգիտեմ, ինչից են ենթադրել, բայց, միանշանակ, մենք նշանված չենք: Ամենավատն էլ այն է, որ առանց իրականությունը իմանալու, մեր փոխարեն նույնիսկ օր են որոշում»: Այն հարցին, իսկ պատրաստվո՞ւմ են այս տարի նշանվել կամ ամուսնանալ, Լիլիթն այսպես պատասխանեց. «Այդ մասին դեռ չեմ խոսի, բայց որ հիմա նշանված չենք, դա հաստատ է»:
ՉԵՄ ՆՇԱՆՎԵԼ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ