Գյումրիի Վարդան Աճեմյանի անվան պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Նիկոլայ Ծատուրյանը Armlur.am-ի հետ զրույցում հերքեց շրջանառվող այն լուրերը, ըստ որոնց նա աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել: «Ես չորս տարի նախապատրաստել եմ երիտասարդ կադր` Լյուդվիգ Հարությունյանին, ով արդեն զբաղեցնում է գեղարվեստական ղեկավարի պաշտոնը: Ես այս պահին գեղարվեստական ղեկավարի խորհրդականն եմ»,- մանրամասնեց նա:
Ծատուրյանը հերքեց նաև տարածված այն խոսակցությունները, թե իր գեղարվեստական ղեկավարի պաշտոնից հեռանալն պայմանավորված է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հասցեին հնչեցված քննադատություններով: