Դոնեցկի «Շախտյորը» հայտարարել է, որ չեմպիոնների լիգայի 2023/24 մրցաշրջանի տնային հանդիպումներն անցկացնելու է գերմանական Համբուրգում՝ «Ֆոլկսպարկշտադիոն» արենայում:
Երկրորդ Բունդեսլիգայի ներկայացուցիչը համաձայնել է իր մարզադաշտը տրամադրել Եվրագավաթի գլխավոր խաղերի անցկացման համար: ՈւԵՖԱ-ն նույնպես աջակցել է ակումբների միջև նման համագործակցությանը։
Նշենք, որ «Ֆոլկսպարկշտադիոնը» ազգային մակարդակի հանդիպումներին կարող է տեղավորել 57 հազար հանդիսական, իսկ միջազգային հանդիպումներին՝ 51,5 հազար: