Մի խումբ քաղաքացիներ այս պահին բողոքի ակցիա են իրականացնում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի մոտ. 2 ժամից ավել է, ինչ գրասենյակը շրջափակված է: ArmLur.am-ի թղթակիցը հայտնում է, որ ԿԽՄԿ աշխատակիցներն ու ղեկավար Թիերի Ռիբոն չեն կարողանում դուրս գալ գրասենյակի և գնալ տուն: Նրանք կոմիտեից պահանջում են անհապաղ քայլեր անել օգոստոսի 14-ին Երեւան-Գյումրի ավտոճանապարհին՝ Լանջիկ գյուղի մոտակայքում, 11 մարդու կյանք խլած ողբերգական վթարի հետեւանքով մահացած Հելեն Դադայանի դին Արցախ տեղափոխելու համար, ինչպես նաև ապահովվեն հումանիտար բեռների Արցախ տեղափոխումը:
Ակցիայի մասնակիցները հորդորում են քաղաքացիներին միանալ իրենց և պահանջել ԿԽՄԿ-ից իրենց առաքելության կատարում:
Մանրամասները՝ տեսանյութում: