Չենք լռելուն` Խաղաղության Նոբելյան մրցանակի թեկնածու

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Շվեյցարիայում բնակվող վրացի պրոֆեսոր Գեորգի Կալաձեն որոշել է “Չենք լռելու” երիտասարդական նախաձեռնությանը թեկնածությունն առաջադրել Խաղաղության Նոբելյան մրցանակի։Ինչպես “Գրուզիա օնլայնին” ասել է վրացի պրոֆեսորը, ամիսներ առաջ իր ուշադրությունը գրավել է այդ նախաձեռնությունը, որը հիմնադրվել է մի քանի երիտասարդների կողմից։”Այդ նախաձեռնության՝ YouTube–ում տեղադրված տեսանյութերը ուշադրություն են հրավիրում տարբեր սոցիալական խնդիրների, ներառյալ բանակում դեդովշինայի և պատմական ժառանգության օբյեկտների անմխիթար վիճակի վրա։ Հասարակական բողոքի ալիքը, որն առաջացնում են այդ տեսանյութերը, հաճախ իշխանություններին դրդում են ակտիվ գործողությունների”,– ասել է վրացի պրոֆեսորը։
Գեորգի Կալաձեն նշել է, որ, ըստ հրապարակումների, այդ տեսանյութերը շրջանառության մեջ դրվելուց հետո հարյուրավոր սպաներ, որոնք խորհրդային զինվորական անցյալի իներցիայով իրենց թույլ են տալիս ձեռք բարձրացնել զինվորի վրա, ավելի զուսպ են պահում իրենց։”Նոբելյան հիմնադրամի կանոնադրությունը թույլ է տալիս ինձ՝ քաղաքական գիտությունների ոլորտում պրոֆեսորիս, թեկնածուն առաջադրել Խաղաղության Նոբելյան մրցանակի համար։ Օգտվելով այդ հնարավորությունից՝ ես թեկնածության հայտ եմ ներկայացրել Ստոկհոլմում գտնվող Նոբելյան կոմիտեե,– ասել է Կալաձեն՝ նշելով, որ ,Չենք լռելուինե պետք է Նոբելյան Խաղաղության մրցանակ շնորհել ,մարդու իրավունքների պաշտպանության և բռնության կանխարգելման համար մղվող պայքարում նորագույն տեխնոլոգիաներ օգտագործելու համար”։




Լրահոս