Հակամանրէային դեղերի ոչ տեղին և ոչ պատշաճ օգտագործումը հանգեցրել է դրանց արդյունավետության անկման և հակաբիոտիկակայուն վարակների զարգացման, որը կարող է իրական սպառնալիք դառնալ աշխարհի ողջ բնակչության համար:
ՀՀ ԱՆ առողջապահության ազգային ինստիտուտում տեղի ունեցավ հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության զարգացման դեմ պայքարին նվիրված աշխատաժողով, որին մասնակցեցին նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներ, Դեղերի փորձագիտական կենտրոնի, Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային գրասենյակի, Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի, ինչպես նաև Առողջապահության համաշխարհային կազմակերպության հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչներ, հաղորդում են Առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի և լրատվության բաժնից:
Աշխատաժողովի ընթացքում ամփոփվեցին հակամանրէային դեղերի առանց բժշկի նշանակման, ոչ տեղին և ոչ պատշաճ օգտագործման կանխարգելման ուղղությամբ իրականացված աշխատանքները։ Ներկայացվեցին Հայաստանի Հանրապետությունում իրականացված հակամանրէային դեղերի կիրառման մշտադիտարկման արդյունքները:
Քննարկվեցին ԱՀԿ եվրոպական գրասենյակի կողմից 2013 թվականին իրականացված հակամանրէային դեղերի դեմ կայունության իրավիճակի գնահատման զեկույցի հիման վրա ձևավորված առաջարկությունների ներդման ուղղությամբ առաջիկա անելիքները, հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության հսկողության և կանխարգելման մշակվող ծրագրի հիմնական ռազմավարական ուղղությունները:
Հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության զարգացման դեմ պայքարի ծրագիր
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ