
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը շնորհակալություն է հայտնել Հունաստանի` հրաժարական տվող վարչապետ Յորգոս Պապանդրեուին համատեղ աշխատանքի եւ խիզախության համար,- հաղորդում է РИА Новости-ն: Գերմանիայի դաշնային կանցլեր Անգելա Մերկելը կոչ է արել Հունաստանի ապագա անցումային կառավարությանը անհապաղ սկսել կյանքի կոչել ԵՄ գագաթնաժողովին ընդունված տնտեսական ծրագրերը, որից հետո միայն պետք է տեղի ունենան խորհրդարանական ընտրությունները :Կանցլերը շնորհակալություն է հայտնել Պապանդրեուին համատեղ աշխատանքի համար: Մերկելի կարծիքով` “նա խիզախորեն եւ համառ կերպով երկիրը տանում էր ճիշտ ճանապարհով”: