Սերժ Սարգսյանը մարտի 6-ին աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա` մասնակցելու Դուբլինում կայանալիք Եվրոպական ժողովրդական կուսակցության լիագումար նստաշրջանին, որտեղ հանդես կգա ելույթով: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը: