Կարմիր խաչի միջազգային կոմիտեն հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակին:
«Դեղորայքի վերջին մատակարարումը տեղի է ունեցել հուլիսի 7-ին, իսկ սննդամթերքի վերջին մատակարարումը՝ հունիսի 14-ին: ԿԽՄԿ-ն կոչ է անում որոշում կայացնողներին՝ գտնել փոխզիջում և հնարավոր դարձնել հրատապ անհրաժեշտ հումանիտար մատակարարումների վերսկսումը»,- նշված է հայտարարության մեջ:
Հայտարարության մեջ նշվում է, որ ԿԽՄԿ-ն շարունակում է մնալ մարդասիրական միակ կազմակերպությունը, որը գործում է Լաչինի միջանցքում՝ աճող մարդասիրական կարիքները բավարարելու համար: