Հետախուզվող է հայտնաբերվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՆԳՆ ոստիկանության Արտաշատի բաժնի քրեական հետախույզների և ՃՈ ՃՊԾ 2-րդ սպայական գումարտակի 1-ին սպայական վաշտի 2-րդ սպայական դասակի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում օգոստոսի 18-ին Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23-ի փողոցում հայտնաբերվել, ձերբակալվել և ոստիկանության Արտաշատի բաժին է տարվել 63-ամյա Լյովա Մ.-ն, որը ոստիկանության Մաշտոցի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 256-րդ (Վստահված գույքը հափշտակելը) և 46-254-րդ (Գողությանը հանցակցելը) հոդվածների մեղադրանքով:

Խափանման միջոցը՝ բացակայելու արգելք:

Նա ներկայացվել է հետախուզումը նախաձեռնողին:




Լրահոս